Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկ Մարությանն ասում է, թե 1 կմ մետրոյի գծի կառուցման արժեքը 100 մլն դոլար է: Սա էլ՝ համացանցից առաջին գտածս տեղեկությունը. Սանկտ-Պետերբուրգում 1 կմ մետրի կառուցման գինը 600-700 մլն ռուբլի է, այսինքն՝ 10 մլն դոլար, այն է՝ Մարությանի ասած գնից 10 անգամ էժան:
Այդ ո՞նց է լինում նման բան՝ կարո՞ղ եք ասել: Միայն թե չասեք, թե Հայաստանում լեռնային պայմաններ են: Ս.Պետերբուրգում էլ՝ ճահճային գրունտ է, դրենաժի հսկայածավալ աշխատանքներ են անհրաժեշտ լինում: Էլ չեմ խոսում այն մասին, թե Ռուսաստանում որքան են ատկատները, որոնք եւս մտած են հաշվարկների մեջ: Եվրոպայում ամենաէժան գները սկսում են 50 մլն եվրոյից:
Օրինակ, Մադրիդի մետրոպոլիտենի նոր գծերը կառուցել են 1 կմ-ը 54 մլն. եվրոյով, կամ 62 մլն դոլարի կարգի:
Կան, իհարկե անգամ 200 մլն դոլարանոց գծեր՝ Փարիզում եւ Լոնդոնում, բայց դե Նյու-Յորքում էլ կան 1 մլրդ դոլարանոց գծեր: Ամեն դեպքում, հետաքրքիր է, թե այդ ով եւ ինչ մեթոդաբանությամբ է հաշվել այդ 100 մլն դոլարը: Ի դեպ, Բարեկամություն-Աջափնյակ գծի կառուցման աշխատանքների զգալի մասը արդեն կատարված է:
Հ.Գ. Ի դեպ, Բարեկամությունից Թումոյի մոտ ուղիղ գծով հեռավորությունը մեկ կիլոմետրի կարգի է»:
Հայկ Մարությանն ասում է, թե 1 կմ մետրոյի գծի կառուցման արժեքը 100 մլն. դոլար է (հղումը՝ քոմենթում): Սա էլ՝ համացանցից…
Gepostet von Hovsep Khurshudyan am Mittwoch, 30. Januar 2019