
«Մարդու տեղաշարժը սահմանափակելու միայն օրինական միջոցներ կան: Մենք ամեն օր, ամեն ժամ համագործակցում ենք մեր վրացի գործընկերների հետ, բայց մեր կողմից նման բան չէր կարղ լինել»,- հունվարի 30-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով տարածված այն տեղեկություններին, որ հայ իրավապահները վրացի գործընկերներին ցուցակ են տվել, որպեսզի արգելվի քրեական հեղինակությունների մուտքը Վրաստան, պարզաբանեց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Աշոտ Ահարոնյանը նաև նշեց, որ ՀՀ-ն հետամուտ է անձի տվյալների պահպանման գաղտնիությանը և եթե օրենքով արգելված չէ անձի տեղաշարժը, ապա հայ իրավապահները տեղեկություններ տրամադրելու իրավասություն չունեն, իսկ համագործակցության միակ նպատակը հանցավորության դեմ պայքարն է: