Ինչո՞ւ Ֆելիքս Ցոլակյանը ինքն իրեն չի պարգևատրել. Գոհ չէ՞ իր աշխատանքից. news.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ Ֆելիքս Ցոլակյանը ինքն իրեն չի պարգևատրել. Գոհ չէ՞ իր աշխատանքից. news.am

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը այս տարի ինքն իրեն չի պարգևատրել, սակայն դժվարանում է հիշել՝ արդյոք նախկինում իրեն պարգևատրել է։

Այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում նա, անդրադառնալով պարևավճարների հարցին, նշեց. «Պարգևավճարներ միշտ էլ եղել են, օրինակ, վերցնենք մարզպետարանները, էն ժամանակ էլի տվել են պարգևավճարներ, մենակ չափի հարցն էր, տվել են աշխատավարձի չափով»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ինքն իրեն չի պարգևատրել, իր աշխատանքից գոհ չէ՞ր, որին ի պատասխան Ցոլակյանը կատակեց.  «Հա ես ինձանից գոհ չէի»։

Հարցին՝ եթե մի քանի տարի պարգևավճար չստանա, կհրաժարվի՞ իր պաշտոնից. «Չէ հա, ուրեմն պարգևավճարի համա՞ր եմ աշխատում, չհասկացա»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ մարզերի մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի) 2018 թվականի վերջին շռայլ պարգևավճարներ են տվել իրենք իրենց և իրենց աշխատակիցներին։ Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները ևս շուրջ 500 մլն դրամի պարգևավճարներ ու հավելավճարներ են ստացել։ Մեծ աղմուկ էր բարձրացել նաև ՊԵԿ–ի հավելավճարների շուրջ։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկության` ՊԵԿ ղեկավարությունը 8-9 մլն դրամի, աշխատակիցները` քարտուղարուհին, վարչության պետերը` 2 և ավելի միլիոն դրամ են ստացել։

news.am