
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի հետ որևէ առնչություն չունի և որևէ մասնակցություն չի ունեցել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ հայտնելով, որ գործի շրջանակներում Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է:
«1-in.am կայքն այսօր տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե իբր նախօրեին Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպին ներգրավված է եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Նվեր Ծառուկյանն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի և որևէ մասնակցություն չի ունեցել: