«Ժողովրդի ուսապարկը… Չկաաա.., հասկանու՞մ եք` նի՛խտ…»
Advertisement 1000 x 90

«Ժողովրդի ուսապարկը… Չկաաա.., հասկանու՞մ եք` նի՛խտ…»

Բանը.
-Խորը անհանգստությամբ հայտնում եմ.
-Ուշի-ուշով հետևում էի պարոն վարչապետի /հա, ես եմ պարոն վարչապետ, բացի էս գրածիս պատասխանից` ուրիշ բան չեմ ուզում. դաժը` կոկորդիլոսի ձու/
-Եվ ուրեմն` ուշի-ուշով, մի քանի անգամ.
-Դիտեցի, հոտոտեցի, խորացա… նախարարների երդումից հետո Նիկոլի լայվը.
-Ռուկզակը չկա… չկա ու չկա..
-Անվտանգության էն աշխատակիցը, որ միշտ կրում է ուսապարկը…
-Որի հետ այդ ռուկզակի մասին իր օրերումն ես հարցազրույց եմ արել.
-Կանգնած է վարչապետի հետևում, ու չկա…
-Ուսապարկը…. հայոց համազգային ուսապարկը.
-Ժողովրդի ուսապարկը`
-Նրա ուսին…
-Նայում եմ, չկա` ձեռքին…
-Չկաաա…, հասկանու՞մ եք` նի՛խտ…
Հ.Գ.
-Հետո չասեք` չասի.
Հ.Գ.
-Իրավիճակ ա՞ փոխվել
Հ.Գ
-Ու ընենց չլնի, որ մի օր էլ տեսնենք`
-Մորուքը չկա…

Կարմեն Դավթյան