Արթուր Դանիելյան. «Սա ամենա արդար բանն է, որ տեղի է ունեցել այս ժողովրդի հետ»
Advertisement 1000 x 90

Արթուր Դանիելյան. «Սա ամենա արդար բանն է, որ տեղի է ունեցել այս ժողովրդի հետ»

Նիկոլը ասում էր, որ 30%-ով աճեցնելու է ՀՀ բյուջեն մեկ տարում: Նիկոլը ասում էր, որ արտագաղթը դադարել է: Նիկոլը ասում էր, որ Արցախը բանակցությունների կողմ կդառնա: Նիկոլը ասում էր, որ տեսել է Արմեն Սարգսյանի փաստաթղթերը և համոզվել, որ նա լեգիտիմ նախագահ է: Նիկոլը Ալիևի հետ հանդիպումից հետո խոսել է Բոլթոնի հետ ու ասել, որ Արցախը քննարկման առարկա չէր: Հիմա Նիկոլը ասում է, որ «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը անընդունելի չէ և քննարկման առարկա չէ, բայց չի ասում, ի՞նչ է իր արտգործ նախարարը քննարկել Մամեդիարովի հետ չորս ժամ շարունակ: Երևի Ադրբեջանի կապիտուլյացիան են քննարկել… եսիմ…

Ամեն անգամ նենց վստահ տոնով էր ասում այս ամենը, որ մարդիկ հավատում էին: Հետո շատերը հասկանում էին, որ սուտ է ասել: Բայց հիմա էլ նենց վստահ տոնով ասում ու հիմա էլ են լիքը մարդիկ հավատում: Մեկ-մեկ էս ժողովուրդը մեղքս գալիս է, բայց որ հիշում եմ, որ իրենց ուզածն է ու իրենց ընտրածն է հասկանում եմ, որ մեկ ա սա ամենա արդար բանն է, որ տեղի է ունեցել այս ժողովրդի հետ:

#դեբիլների_ապստամբություն
#սուտ_ա_ասում_արա_ՍՈՒՏ!!!



Նման նյութեր