Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խախտեք օրենք-կանոնակարգը, պարոնայք…
Կարդացի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բացատրությունները տարածված տեսանյութի կապակցությամբ։
Եթե նույնիսկ ինչ-ինչ օրենքներով և կանոնակարգերով կարգավորվում են նոմենկլատուրայի ապրելակերպը, շարժուձևը, պահվածքը, միևնույն է, հատկապես նոր պաշտոնյաների նման պահվածքը բոլորովին չի արդարացվում։ Փոխեք օրենք-կանոնակարգերը, տիկնայք և պարոնայք, եղեք պարզ և համեստ ձեր ապրելակերպում։
Ի վերջո, երբ նայում ես պաշտոնյայի «անտարբեր», «հանգիստ», «ինքնավստահ» տեսքին և նրան ստվերի պես հետևող, բնազդորեն նրա քմահաճույքները կատարող (չնայած կոստյումավոր), բայց նրա կողմից չնկատվող, օգնական-թիկնապահին, մտածում ես՝ արդյո՞ք ստրկա-ճորտատիրական հասարակության մեջ չենք ապրում։ Իսկ մինչ այդ օրենք-կանոնակարգերը փոխելը, խախտեք դրանք։ Ոչ ոք ձեզ այդ խախտումների համար չի քննադատի և պատասխանատվության չի ենթարկի․․․»