«Արա, դուք գոնե մոտավոր պատկերացնո՞ւմ եք՝ ձեր հետ ինչ ա տեղի ունենալու երբ էս ցիրկը ավարտվի…»
Advertisement 1000 x 90

«Արա, դուք գոնե մոտավոր պատկերացնո՞ւմ եք՝ ձեր հետ ինչ ա տեղի ունենալու երբ էս ցիրկը ավարտվի…»

Արթուր Դանիելյանի հրապարակումը.

«Կյանքի Խոսքը Բլոգնյուզի Կոնստանտին Տեր-Նակալյանին հրավիրել է ԱԱԾ: Ինչքան հասկացա նրան մեղադրում եմ կրոնական ատելություն հրահրելու մեջ: Ըստ էության պարզապես կանչել են վախեցնեն, որ «հանգիստ նստի տեղը»: Քայլառաստ համայնքը սա հիմնավորում է նրանով, որ Բլոգյնույզը «տո ի՞նչ լրատվական է», և որ այդ Չլրատվականը ապատեղեկատվություններ էր տարածում: Կոպիտ ասած իշխանության դիրքորոշումը էն ա որ Բլոգնյուզը քխ ա ու ըստ այդմ իրենց պետք չի պաշտպանել:

Էս առումով մի բան եմ ուզում հիշեցնել: Անցած տարի հենց այս օրը քայլառաստների պատի թերթը՝ Հայկական Ժամանակը հրապարակել էր մի հոդված որում հայտնում էին ընթերցողներին, որ «անանուն զանգ» են ստացել, որի համաձայն Գասպարյան Վովայի փեսան շատ վատն է: Փեսան վատն էր, որովհետև, ըստ զանգողի, նա Վստրեչի Ապերի ընկերն էր, ով եղել էր մի թաղման, որտեղ թաղել են մի կնոջ, ով տարիներ առաջ ինքնասպանություն է գործել, ում ամուսինը կասկածվում էր բանկից ոսկի գողանալու մեջ: Հլը գնահատեք էլի բարձրակարգ լրատվության փայլուն օրինակը: Ու սրանք հիմա որորշում են ով ինչ որակի լրատվամիջոց ա:

Ասածս ինչ ա՝ արա դուք գոնե մոտավոր պատկերացնո՞ւմ եք՝ ձեր հետ ինչ ա տեղի ունենալու երբ էս ցիրկը ավարտվի… Հլը մի պահ պլանը ցած դրեք ու պատկերացրեք էլի…»:



Նման նյութեր