Կառավարությունը պետական համարակարգում ձևավորեց հետադարձ կապի, հրատապ իրադարձություններին արագ արձագանքման մշակույթ
Advertisement 1000 x 90

Կառավարությունը պետական համարակարգում ձևավորեց հետադարձ կապի, հրատապ իրադարձություններին արագ արձագանքման մշակույթ

Facebook-յան օգտատեր Կարեն Համբարձումյանը իր էջում գրում է. «Անկախ նրանից, թե այս կառավարությունը 6 ամիս անց շոշափելի ինչ արդյունքների կհասնի, կամ կլինի առհասարակ որոշակի տնտեսական առջընթաց, թե՝ ոչ, մի բան պարզ է՝ կառավարությունը պետական համարակարգում ձևավորեց հետադարձ կապի, հրատապ իրադարձություններին արագ արձագանքման մշակույթ։

Թե որքանով է սա արդյունավետ և թե որքանով է այս մարտավարությունը մտնում կառավարության PR արշավի մեջ՝ սա դեռ ժամանակը ցույց կտա, բայց այն որ սա հասրակության հետ բաց և հասանելի հաղորդակցման ավանդույթի արմատացում է, միանշանակ է։Այս մշակույթը իսպառ բացակայել է նախորդ կառավարությունների և պետական այլ գերատեսչություններում, երբ հասարակությանն անհանգստացնող և բուռն քննարկման արժանացած խնդիրները կամ անտեսվել են, կամ դրանց պատասխան է տրվել շատ ուշ և որպես կանոն տրվել են լղոզված կամ ցինիկ բնույթի պատասխաններ։

Իհարկե Առաջին տպարանի շենքի պայթեցման վերաբերյլա պատկան մարմինների արձագանքը սկզբում ոչ ադեկվատ էր և ուշացած, սակայն օրեր անց վարչապետը հասարակությանը հայտնեց իր դատապարտող կարծիքը։ Նույնը վերաբերում էր առողջապահության նախարարի ցինիկ մոտռեցմանը, ինչին շատ արագ արձագանքեց վարչապետը և ստիպեց վերանայել իր գործելաոճն ու վերաբերմունքը։

Անկախ ամեն ինչից՝ հասարակությանը հուզող այս խնդիրներին այս, թեկուզ առերես, մտահոգ վերաբերմունքը դրական միտում է պետական համակարգում»։



Նման նյութեր