Վահագն Գրիգորյանի հրապարակումը.
«Գուշակել հեղինակին
Ուրեմն ժողովուրդ ջաան, սիրելի ժողովուրդ, մեզ հասած օպերատիվ տեղեկություններով` որոշ փաստաբաններ աջակցում են հանցագործներին, դուք պատկերացնու՞մ եք, հանցագործներին: Էտ հանցագործները, էտ չասեմ ինչերը ժողովրդից թալանած փողերով վճարում են, առնում են նրանց: Ու նրանք, էտ փաստաբան կոչեցյալները խանգարում են մեր դատարաններին դատել էտ հանցագործներին ու հետ բերել թալանը: Ես այսօր ասում եմ պատասխանատու. էտ բոլոր հանցագործներին, իրենց փաստաբան կոչեցյալների հետ միասին պառկեցնելու ենք ասֆալտին: Էտ փաստաբաններին ծանր հարկային բեռի տակ ենք դնելու: (Ամբոխ – «յուհուուուու»):
Դրանք բոլորը հարկվելու են օրենքի ողջ խստությամբ, ու չի լինի մեկը, չի լինի տենց մեկը, որ չհարկվի: Ես հենց հիմա ֆինանսների նախարարությանը ու պետական եկամուտների կոմիտեին հրահանգում եմ` իրականացրեք ռեյդեր փաստաբանների գրասենյակներում, էտ թալանչիների էսպես կոչված փաստաբաններին պառկեցրեք ասֆալտին ու հարկեք, հարկեք դրանց: Հարկեք դրանց полностью: (Ամբոխ – «Նիկո’լ, Նիկո’լ, Նիկո’լ»):
Պարոնայք ֆինանսների նախարար ու պետական եկամուտների կոմիտեի նախագահ` երկու ժամից իմ սեղանին լինի նախագիծը` փաստաբաններին ծանր հարկելու վերաբերյալ: Ոչ մի Քոչարյանի փաստաբան, ոչ մի հանցագործի փաստաբան չի պլստալու մեր ձեռից: (Ամբոխ – «ուուուուու»)»: