Հանրային ռադիոյի ստեղծագործական գծով փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի բարեկամներ,
Թույլ տվեք տեղեկացնել, որ ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրենի պարտականությունների կատարումը:
Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար, մենք միասին ահռելի ծավալի գործ ենք արել, Հանրային ռադիոն դարձնելով հասարակության համար էլ ավելի նշանակալի կառույց:
Բարձր եմ գնահատում ողջ անձնակազմի աշխատանքը, նվիրվածությունը ռադիոյին, և ավելին անելու պատրաստակամությունն ու ձգտումը: Հավատում եմ, որ արդեն իսկ հաստատված բարձր նշաձողը ապագայում կմնա անսասան:
Ինձ սպասում են նոր մարտահրավերներ. միանում եմ «Քառյակ Մեդիային», նոր թիմով կառուցելու ենք նոր ռադիոկայան, և շուտով կհանդիպենք նոր ձևաչափով: Շարունակելի …»: