Ստեփան Դանիելյանի հրապարակումը.
«Հայաստան անունն էլ է պետք փոխել։
Երբ Սասանյանները Հայքը դարձրեցին մարզպանություն, փոխեցին նաև անունը՝ Հայքը դարձավ Արմենիստանի մարզպանություն, հայերեն տարբերակով՝ Հայաստան։
Հայքի Հանրապետությունն ավելի լավ է հնչում։ Հետո տոպոնիմիկայի հարցն էլ կլուծվի, Մեծ Հայք, Փոքր Հայք, Բարձր Հայք ․․․։ Գրավված տարածքներն էլ կարելի է անվանել՝ Նոր Հայք, որ «գրավված», «ազատագրված» ու այլ անվանումների շուրջ էլ վեճ չլինի։ Նաև Գլենդելը կկարողանանք անվանել Ամերիկահայք, Կրասնոդարի մարզը՝ Ռուսահայք։ Ով գիտի, կարող ա մի օր էլ Պարսկահայքը վերականգնվի։
«Հայքը» լեզվին ու մտքին ճկունություն է հաղորդում»։