Հարությունյան. «Բաղրամյան 26-ից գողության փաստով հարցաքննվել են 2 տասնյակից ավելի անձինք». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հարությունյան. «Բաղրամյան 26-ից գողության փաստով հարցաքննվել են 2 տասնյակից ավելի անձինք». armeniasputnik.am

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացնում է Բաղրամյան 26–ից կատարված գողության մանրամասները։

Նրա խոսքով` հունվարի 30-ին դեպքի առթիվ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում հարուցվել է քրեական գործ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելու առթիվ։ «Նույն օրը` հունվարի 30-ին, դեպքի վայրը զննության է ենթարկվել, նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են 2 տասնյակից ավելի անձինք»,- ասաց Հարությունյանը։

Հունվարի 31–ին նախաքննական մարմինը տեղեկություն է ստացել, որ հուշամեդալները վերադարձվել են։ «Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում պարզելու հուշամեդալները հունվարի 30-ին գողացած և հունվարի 31–ին վերադարձրած անձի կամ անձանց ինքնությունը, դեպքի հանգամանքներն ու շարժառիթը»,- նշեց մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով` այն տարածքում, որտեղ տեղադրված է փայտյա պահարանը, որի մեջ հուշամեդալներն էին, տեսախցիկներ չեն եղել։ Բայց այդ օրը շենք մուտք գործած բոլոր անձինք հրավիրվել են հարցաքննության։

armeniasputnik.am