
Հունվարի 31-ին` ժամը 12.22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից հայտնել են, որ Լեո-Սարյան փողոցների խաչմերուկում գտնվող նորակառույց շենքի մոտ կան վնասվածքներ ստացած 7 քաղաքացի:
Նշված վայրից տարբեր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 1986թ. ծնված Վահրամ Գ-ն, 1991թ. ծնված Արմեն Դ-ն, 1998թ. ծնված Դավիթ Ս-ն, Գարեգին Բ-ն, Գևորգ Ա-ն, 1988թ. ծնված Գևորգ Ա-ն և 1970թ. ծնված Սարգիս Ղ-ն, ովքեր հայտնել են, որ վնասվածքն ստացել են Լեո-Սարյան փողոցների խաչմերուկում՝ շինարարական աշխատանքներ կատարելիս:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 12.00-ին, Լեոյի փողոցի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ, կոնտեյներից մարմարե սալիկներ բեռնաթափելու ժամանակ սալիկները շրջվել են, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են վնասվածքներ:
Նշանակվել են ԴԲՓ-ներ: Նախապատրաստվում են նյութեր: