Հրաչ Մուրադյանի անձնական կյանքը նորից հանրության ուշադրության կենտրոնում է։ Այս անգամ թեման կրկին արծարծվել է «Կիսաբաց լուսամուտների» երեկվա թողարկման ժամանակ։ Հրաչը եթերում հայտարարել է, որ ընտանիք է կազմել։ Թողարկման ժամանակ մի քանի անգամ ցույց է տվել նաև ձախ ձեռքի մատնեմատի մատանին։
«Կիսաբաց լուսամուտների» հերոսի հետ զրույցի ժամանակ, երբ վերջինս ասում է, որ ընտանիք էր կազմում` հաշվի առնելով իր տարիքը, 35-ամյա Հրաչն ասում է. «Ես էլ, անկեղծ ասած, ընտանիք կազմելուց միայն տարիքիս վրա էի ուշադրություն դարձնում»։ Հետո նա իր խոսքը վերահաստատում է` շեշտելով, որ դա պաշտոնական հայտարարություն է։ Երբ զրուցակիցն ասում է, որ, ի վերջո, ընտանիք կազմեց, Հրաչն արձագանքում է. «Ես էլ։ Արդեն պաշտոնապես կարող եմ հայտարարել, բայց անցնենք ձեր թեմային»։
Չնայած հեռուստատեսությամբ այս մասին հայտարարելուն` Հրաչը նախընտրում է այս պահին զերծ մնալ թեմայի մասին մեկնաբանություն տալուց։ Այնուամենայնիվ, հունվարի 14–ին Հրաչը Tert.am Life–ի հետ զրույցում ասել էր. «Ցանկալի փեսացուների շարքը լքելու բոլոր շանսերն առկա են։)»։
Ամբողջությամբ՝ life.tert.am