
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ջնջել է իր ֆեյսբուքյան էջը, բայց նրա Messenger հավելվածը ակտիվ է: Գոհար Աբաջյանը Ֆեյսբուք սոցիալական կայքի ակտիվ օգտատերերից էր: Նա բազմաթիվ նկարներ ու հրապարակումներ ուներ, որտեղ նշված էր նաև ամուսինը՝ Արարատ Միրզոյանը: Վերջինիս ֆեյսբուքյան էջի՝ կնոջ հետ համատեղ նկարներում, Գոհար Աբաջյանը «tag» արված չէ, և որոնելիս նրա էջը չի գտնվում արդյունքներում: Գոհար Աբաջյանը Armdaily.am-ին հաստատեց, որ ջնջել է ֆեյսբուքյան էջը, իսկ թե որն է պատճառը՝ չմանրամասնեց: