
ՀՀ ոստիկանություն ահազանգ էր կատարել Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում գտնվող բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահի ղեկավարը և հայտնել, որ մի երիտասարդ սրահի ցուցափեղկից գաղտնի հապշտակել է բջջային երկու հեռախոս: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարկայոնւթյան հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները պարզեցին պատճառված վնասի չափը: Հանցագործությունը արագ բացահայտելու համար ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկել են անհետաձգելի միջոցառումներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինեն Երևան քաղաքի բնակիչներ Ռուբեն Նազարյանը և Խաչատուր Խաչատրյանը: Երևանի Թամանցիների փողոցից բերման է ենթարկվել Ռուբեն Նազարյանը , ապա բաժին էր ներկայացել նաև Խաչատուր Խաչատրյանը: Նա ոստիկանության ծառայողներին հանձնել էր գողացված բջջային հեռախոսները: Դեպքի հանգամանքները պարզվում են, քննությունը շարունակվում է: