Լավ երաժշտություն, մի քիչ հումոր ու անսպառ էներգիա, որը բնորոշ է Արամ MP3-ին։ «Մեցցո» ակումբում երեկ կայացավ երգչի մենահամերգը։ Tert.am Life–ը զրուցել է Արամի հետ։
Թեև երգիչը բավականին հաճախ է ունենում ակումբային համերգներ, պարզվում է` երգացանկ ընտրելը բավականին բարդ գործերից է, որի համար Արամն ուսումնասիրել է լսարանի հոգեբանությունը։ Արդյունքում նա երգերի սեզոնային տարանջատում է արել։
«Ես 2008 թվականից ելույթներ եմ ունենում տարբեր ակումբներում և նկատել եմ, որ մարդկանց տրամադրությունը փոխվում է ըստ սեզոնի և, նույնիսկ, շաբաթվա օրերի։ Սիրված երգերը թողնում եմ, բայց կան երգեր, որոնք փոփոխվում են, օրինակ, ըստ եղանակի։ Ձմռանը մարդկանց մոտ ավելի տոնական զգացողություններ են, գարնանը սիրում են լսել ավելի ռոմանտիկ երաժշտություն, ամռանը` ռիթմիկ երաժշտություն, որպեսզի պարեն, իսկ աշունն ամբողջությամբ տեմպի մեջ անցնող սեզոն է` մարդիկ ուզում են մաքսիմալ արագ պարել, ուրախանալ։ Ըստ օրերի էլ տարբերություն կա։ Օրինակ, եթե հաջորդ օրն աշխատանքային է և արթնանալը բարդ է լինելու, տրամադրությունն այլ է, իսկ ուրբաթ և շաբաթ երեկոներին մարդիկ գալիս են քեզնից մաքսիմալ էներգիա ստանալու և վայելելու համերգի ժամերը։ Ես սովորել եմ իմ սխալների վրա։ Սխալների և հաջողությունների վրա փորձում ես կառուցել ճիշտ երգացանկ։ Բավականին բարդ է ընտրել ակումբային երգացանկ։ Կարևոր է, թե ինչ էներգետիկա և ինչ հերթականությամբ կտաս, որպեսզի հանդիսատեսը ժպտա, արտասվի, ծիծաղի»,– ասաել է Արամը։
Ամբողջությամբ՝ life.tert.am