«Չեմ հիշում, որ նախկին իշխող կուսակցության ֆրակցիան ԱԺ-ում առանձին փակ հանդիպում անի կառավարության հետ»
Advertisement 1000 x 90

«Չեմ հիշում, որ նախկին իշխող կուսակցության ֆրակցիան ԱԺ-ում առանձին փակ հանդիպում անի կառավարության հետ»

Կարեն Վրթանեսյանի հրապարակումը.

«Նիկոլն ու իր նախարարները ԱԺ-ում հանդիպել են «Իմ քայլ» ֆրակցիայի պատգամավորներին։ Հա, այդպես մենակ-մենակ, փակ հանդիպում։

Հանդիպումից ՔՊ-ական որ մի պատգամավոր դուրս է գալիս, լրագրողները հարցեր են տալիս, սրանք խուսափում են պատասխանից։ Մի դեմագոգ էլ ունեն, իրավաբան, էդ մի 10 րոպե փիլիսոփայում է այն մասին, թե ինչու չի կարող լրագրողներին և ըստ էության՝ նաև ընտրողներին հայտնել, թե ինչ էին թաքուն քննարկում։

Հիշո՞ւմ եք, ինչ երջանիկ էիք, երբ Նիկոլը հրաժարվեց Սերժ Սարգսյանի հետ տետ-ա-տետ հանդիպումից։ Ինչ ոգևորություն էր, թե․ «Հայաստանում այսուհետ ամեն ինչ բաց ու թափանցիկ է լինելու»:

Ես, օրինակ՝ չեմ հիշում, որ նախկին իշխող կուսակցության ֆրակցիան ԱԺ-ում առանձին փակ հանդիպում անի կառավարության հետ։ Ի վերջո, ներկուսակցական հանդիպումների համար կան կուսակցության գրասենյակներ։

Մեկնաբանություններում մի քանի հիասքանչ վիդեո դնեմ, դուք էլ զմայլվեք․․․»



Նման նյութեր