Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Հեղափոխությունից հետո անցել է 9 ամիս,սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը հասարակության համար սոցիալ-տնտեսական ոլորտում դրական շոշափելի արդյունքներ չի արձանագրել…Սակայն այս ընթացքում Փաշինյանը և նրա թիմակիցները (հատկապես վերջիններս) բազմաթիվ սկանդալային պատմությունների մեջ են հայտնվել,որը բուռն արձագանք է գնտում հասարակության մոտ…Ինչպես նաև նոր իշխանությունների որոշ ներկայացուցիչներ հասարակությանն այս պահին բացարձակ չհետաքրքրող նախաձեռնություններով են հանդես գալիս, օրինակ՝ օրհներգի և դրոշի փոփոխության հարց են քննարկում,որն,ըստ իս,իրականում շատ լավ նախապատրաստված քայլ է…Քայլ,որի միջոցով հասարակության ուշադրությունը շեղվում է հանրապետության իշխանությունների առաջ ծառացած և այս ամիսների ընթացքում չլուծված բազմաթիվ խնդիրներից…
Հարգելի իշխանություններին հիշեցնեմ,որ մեր հանրապետությունը ներքաղաքական և արտաքին քաղաքական ավելի մեծ մարտահրավերների դեմ է կանգնած,քան երբևէ, և այս խնդիրների կողքին քննարկել երկրի օրհներգի և դրոշի փոփոխության հարցը,չափազանց անլուրջ է…
Ես հասկանում եմ,որ կիրառվող մեթոդը՝կեղծ օրակարգերի հրապարակ բերելը,հին մեթոդ է քաղաքականության մեջ,որի միջոցով փորձ է կատարվում շեղել հասարակության մի մեծ մասի ուշադրությունն իրական խնդիրներից,բայց դա շատ կարճատև էֆեկտ կարող է ունենալ,իսկ հիմնական խնդիրներն,այդ ընթացքում,կարող են էլ ավելի խորանալ և վտանգների վերածվել…
Լավ կլինի,եթե Հայաստանի իշխանությունները կյանքի կոչեն հեղափոխության առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրի իրականացումը,իսկ եթե հասարակության մեծ մասն այն իր մաշկի վրա զգանց և շնորհակալություն հայտնեց իշխանություններից,նոր թող անցնեն օրհներգ-դրոշ փոփոխելու հարցին,որն այս պահին այնքան էլ կարևոր չէ Հայաստանի համար…
Հ.Գ.Այս ամենի հետ մեկտեղ նաև նշեմ,որ իշխանական կաբինետներում պատսպարված որոշ անգրագետ պաշտոնյաներ ակամայից են ստեղծում այդ նույն կեղծ օրակարգերը՝մի անտրամաբական և չմեկնաբանվող արաքրք անելով,խոսելով կամ ինչ-որ բան գրելով…»: