«Անցած շաբաթվա թվային աշխարհի ամենակարևոր նորությունները»
Advertisement 1000 x 90

«Անցած շաբաթվա թվային աշխարհի ամենակարևոր նորությունները»

Ռոման Դանեղյանի հրապարակումը.

«Անցած շաբաթվա թվային աշխարհի ամենակարևոր նորությունները ստորև

1. Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի խոսքերով, Facebook-ի, WhatsApp-ի և Instagram-ի մեսինջեռների միացումը տեղի կունենա ոչ շուտ քան 2020թ․թ-ը։

2. Forbes-ն իր վերջին հրապարակումներից մեկի մեջ անդրադարձել է նրան, թե ինչպե՞ս WhatsApp-ի և Facebook-ի messenger-ների միացումը կարող է ռիսկի տակ դնել վերջիններիս օգտատերերի անվտանգությունը։

3․ FastCompany-ն հրապարակել է հոդված, որտեղ խոսել է Facebook-ի և WhatsApp-ի messenger-ների 3 ալտերնատիվների մասին, որոնք են Signal-ը, Viber-ը և Wickr-ը։

4․ Facebook-ը հայտարարել է, որ թողարկում է իր գովազդների խստացված քաղականությունը Եվրոպայում և Հնդկաստանում սպասվող ընտրություններին ընդառաջ։

5․ Google-ը տեստավորում է մոբայլ սարքավորումների վրա որոնման արդյունքների ցույց տալը 14 գովազդների հետ մեկտեղ։

6. Searchengineland-ը հոդված է հրապարակել, որ տեղ նշվում է որ այն բավականին արագ է աճում և 2016թ․-ի որոնումների համեմատ 2018թ․-ին գրանցել է 5 միլիարդ որոնման աճ։ Սակայն այն չի կարող անցնել Google-ը, որը տարեկան ունենում է տրիլիոնից ավել որոնում։

7.Facebook-ի վերջին հաշվետվությունում նշվում է, որ շատ է մեծացել իր օգտատերերի հետաքրքրությունը սպորտային հաղորդումների հանդեպ պլատֆորմում։

8. Reddit-ը թողարկում է գովազդի նոր տեսակ cost-per-click, որը նման է Google-ի PPC-ին։

9․ Instagram-ի story-ներն արդեն օրական 500 միլիոնից ավել օգտագործող ունեն։

10. TikTok app-ը շարունակում է զարգանալ և արդեն ունի շուրջ 80 միլիոն օգտատե միայն ԱՄՆ-ից։ Այն կարճ վիդեոներ տարածելու համար նախատեսված մոբայլ հավելված է և արդեն ունի հնարավորություն գովազդներ տեղադրելու։

11. Twitter-ն արդեն թույլ է տալիս իր Desktop օգտատերերին խմբագրել տեղադրված նկարները։

12. Alexa-ն ձայնային հրահանգներովով մեյլեր ստուգելու նոր հնարավորություն է գործարկել, որը նշանակում է որ իմեյլ մարքեթինգի մասնագետները պետք է նաև մտածեն, թե իրենց մեյլերը ինչպե՞ս են հնչում»։



Նման նյութեր