«Նախարարությունը փորձելու է նույնացնել դպրոցական ծրագրերն ու ընդունելության քննությունների պահանջները»
Advertisement 1000 x 90

«Նախարարությունը փորձելու է նույնացնել դպրոցական ծրագրերն ու ընդունելության քննությունների պահանջները»

Սերոբ Խաչատրյանի հրապարակումը.

«Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (անվանումից նկատեցիք, որ մենք Վրաստանին ենք կրկնօրինակում՝ միավորելով կրթությունը, մշակույթը, սպորտը) վերացնում է դպրոցների ավարտական քննությունները։ Վրաստանում դպրոցականները հանձնում էին 8 ավարտական քննություն, որից 4-ը 11-րդ դասարանում, 4-ը՝ 12-ում։ 2020-ից այլևս քննություն չի լինելու։ Դրական թվանշան ստացողները ավարտելու են դպրոցը։ Փոխարենը նախարարությունը փորձելու է նույնացնել դպրոցական ծրագրերն ու ընդունելության քննությունների պահանջները։ Իհարկե, այս փոփոխությունն ուղեկցվում է շուրջ տասը փաթեթների ընդունումով։ Նախարարն ասում է, որ իրենք կարևորելու են գիտելիքն ու հմտությունները, ոչ թե քննությունները։ Ըստ նախարարության, Վրաստանը դառնալու է տարածաշրջանի կրթական առաջատարը։ Տեսնենք։ Իսկ աշակերտները ցնծում են։ Նրանցից շատերը իրենց հեռախոսներում դրել են ԿԳՄՍ նախարարի լուսանկարը։ Վերջը լավ լինի»։



Նման նյութեր