«Օրհներգը նենց բանա, որ չի կարա փոխվի նրա համար, որ Ալեն Սիմոնյանը չի ուզում, կամ Մակունցը ինչ պետքա զգա չի զգում»
Advertisement 1000 x 90

«Օրհներգը նենց բանա, որ չի կարա փոխվի նրա համար, որ Ալեն Սիմոնյանը չի ուզում, կամ Մակունցը ինչ պետքա զգա չի զգում»

«Երկար ստատուս ՀՀ օրհներգի հետ կապված, որը ոչ մեկ չի լայքի։

Քանի որ օրհներգի փոփոխության հարցը, ըստ երևույթին, որպես կեղծ օրակարգ մտելա դաշտ ու սկսվում է քննարկել, մի բան ասեմ էլի էս թեմայի շուրջ։
Այս հարցը անիմաստ է ու ոչ նպատակահարմար։

Ի՞նչն է հանդիսացել պատճառ, որպեսզի քննարկվի նրա փոփոխությունը։ Օրհներգը նենց բանա, որ չի կարա փոխվի նրա համար, որ Ալեն Սիմոնյանը չի ուզում, կամ Մակունցը ինչ պետքա զգա չի զգում։

Ինչի՞ եք փոխում օրհներգը։ Միգուցե՞ զինվորները չեն ոգևորվում մեր օրհներգը լսելուց ու ոտքի չեն կանգնում՞ չէ չեմ լսել տենց բան։
Հոգևորականները համարում են, որ հոգևոր աշխարհում մեր օրհներգը չի հարգվում՞ չէ չեմ լսել։
Աշխարհի երկրները բողոքի նոտա են հղել մեր օրհներգի հետ կապված՞ չէ չեմ լսել։

Օրհներգի բառերը չի ներկայացնում մեր երկրի իրականությունը՞ չէ, հակառակը, տենց տոչնի այլ բառեր չկան մեր երկրի համար։
Էլ որն է պատճառը, հիմքը, որ էս օրհներգի փոփոխությունը դառել է պատճառ, միթե՞ մենակ Ալենի փիառվելու ու կեղծ օրակարգ ձևավորելու համար կարելի է այս հարցը դարձնել քննարկման թեմա՞

Ինչ եմ ուզում ասեմ՝ մի բան անելու, փոխելու, ճշտելու համար լուրջ հիմքեր են պետք, իսկ եթե էտ մի բանը օրհներգնա, ապա հիմքերը ու պատճառները այնքան հզոր ու հիմնավոր պիտի լինեն, որ էլ դու սուս։

Կարճ ասած՝ դադարացրեք սեփական փիառի, մի քանի անգամ ավել հարցազրույց տալու համար բզբզալ ու օրհներգի փոփոխություն ուզենալ։
Էսքանը»։

Ankakh Hayastan



Նման նյութեր