ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներին 2018 թ. ընթացքում տրամադրված խրախուսումների ընդհանուր գումարը կազմել է 46,038.7 հազ. դրամ, որը բաշխվել է 112 աշխատակիցների միջև: Այս մասին նշված է ծառայության «Ֆեյսբուք»-ի էջում:
«ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները հանելուց հետո) կազմում են.
Ծառայության ղեկավար – 565.450 ՀՀ դրամ
Ծառայության ղեկավարի տեղակալ – 398.777 ՀՀ դրամ
Ծառայության ղեկավարի խորհրդական – 224. 845 ՀՀ դրամ
Ծառայության ղեկավարի օգնական – 213.353 ՀՀ դրամ
Ծառայության ղեկավարի տեղակալի օգնական – 144.402 ՀՀ դրամ
Գլխավոր քարտուղար – 336.989 ՀՀ դրամ
Վարչության պետ – 229.967 ՀՀ դրամ
Վարչության պետի տեղակալ – 190.238 ՀՀ դրամ
Վարչության գլխավոր մասնագետ – 165.644 ՀՀ դրամ
Վարչության առաջատար մասնագետ – 115.545 ՀՀ դրամ
Բաժնի պետ – 197.315 ՀՀ դրամ
Բաժնի պետի տեղակալ – 154.055 ՀՀ դրամ
Բաժնի գլխավոր մասնագետ – 149.787 ՀՀ դրամ
Բաժնի առաջատար մասնագետ – 95.577 ՀՀ դրամ
Քաղաքացիական աշխատանք կատարողներ – 131.761 ՀՀ դրամ
Տեխնիկական սպասարկողներ – 69.416 ՀՀ դրամ
*(Աշխատավարձերի գումարները ներկայացված են միջինացված թվերով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքային ստաժով պայմանավորված դրույքաչափերը)
2018 թվականի ընթացքում աշխատակիցներին պարգևատրումները տրամադրվել են եռամսյակային կտրվածքով մեկ պաշտոնյային դրույքաչափի չափով (վերը նշված աշխատավարձերով) յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատած ժամանակահատվածի համամասնությամբ, ինչպես նաև տարեվերջյան խրախուսում՝ մեկ պաշտոնային դրույքաչափով»,- նշված է հաղորդագրությունում:
Աշխատակիցներին խրախուսումը տրամադրվել է՝ հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը, 22-րդ հոդվածի 9-րդ մասը, Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՀՀ կառավարության 2014 թվականի 737-Ն որոշման 3-րդ կետը: