«Պարո՛ն Փաշինյան, դուք ավելի վատ բան եք անում, քան Ձեր նախորդները երբևէ կարող էին իրենց թույլ տալ» (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Պարո՛ն Փաշինյան, դուք ավելի վատ բան եք անում, քան Ձեր նախորդները երբևէ կարող էին իրենց թույլ տալ»

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է պաշտոնյաներից մեկի ավտոշարասյունը Ամիրյան փողոցի վրա կոպտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, ստեղծում վթարային իրավիճակ։ Տեսանյութում պարզ երևում է, որ ուղեկցող մեքենաներից մեկի պետհամարանիշը սպասարկում է ՀՀ վարչապետին։ Մեկնաբանություններում տեսանյութ տեղադրողը նշել է, որ ճշտել են՝ մեքենաները սպասարկել են ՀՀ վարչապետին ու նրան անվտանգությանը։

Հեղափոխության օրերին ու դրանից հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը, բայց փաստացի կա իրավիճակ, երբ վարչապետի խոսքերն ու գործերը հակասում են միմյանց։