Գոհարը Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «98 թվական: Ես՝ վտիտ, թափանցիկ, մշտապես սոված դեռահաս: Մեր շենքում ապրում էր նախագահի աշխատակազմից կարևոր մեկը իր նորաստեղծ ընտանիքի հետ: Նախորդ ընտանիքից բաժանվել էր, ու նախկին կինն ամեն օր երեխաների հետ գալիս էր դռան տակ կանգնում հացի փող էր մուրում իրենց սոված երեխաների համար: Սա էլ արագ նստում էր «պադավատը» ու փախչում:
Նոր կնոջ քույրն էլ էր ապրում իրենց հետ: Իմ տարիքի մի աղջիկ էր:
Կարմիր թշերով, առողջ, թմբլիկ: Էն որ ասում են ճտան խնձոր: Մի անգամ նայեց վրաս ու ասեց՝ լսի, դու ի՞նչի ես էսքան լղար: Ես հպարտորեն գլուխս վեր տնկեցի ու ասեցի, որ չեմ չաղանում, տեսակս է այդպիսին:
Թմբլիկը գլուխը տմբտմբացրեց ու ասեց՝ չէ, տենց չեղավ, որ ձվածեղ ես սարքում, կարագը լավ բոլբոլ դիր:
Ես չասեցի թբլիկին, որ կարագ վերջին անգամ տեսել եմ Գորբաչյովի ժամանակ, և որ ձվի փոշին ու օգնության սոյան Կեսարի սեղանին վայել ճոխություն էր մեր մենյուում:
Չասեցի, որովհետև նիհար, վտիտ, մշտապես սոված, բայց հպարտ դեռահաս էի:
Ու հիմա տարիներ անց, ասում եմ՝ երեք նախագահն էլ ինձ ու ինձ նման բազմաթիվ դեռահասների մանկություն ու պատանեկություն են պարտք»:
98 թվական: Ես՝ վտիտ, թափանցիկ, մշտապես սոված դեռահաս: Մեր շենքում ապրում էր նախագահի աշխատակազմից կարևոր մեկը իր…
Gepostet von Gohar Hayrapetyan am Montag, 4. Februar 2019