
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 3-ին, ժամը 19.25-ին, Բագրատունյաց պողոտայի 70 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971թ. ծնված Արայիկ Դողանյանին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ին, իր ծանոթ Գևորգի հետ տեխնիկական միջոցների գործադրմամբ կտրել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածք մտնող ջրատարի խողովակը (7մ երկարությամբ, 50 մմ տրամագծով) և փորձել են գողանալ, սակայն ավարտին չեն հասցրել՝ բռնվելով ոստիկանության ծառայողների կողմից: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, «Ձեռնարկվում են միջոցառումներ տուժող անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ա. Դողանյանը բաց է թողնվել: Նախապատրաստվում են նյութեր: