
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժամանակին, երբ կորզող պետական մեքենան քաղաքացիների վրա անհարկի բեռ էր դնում` ֆինանսական, գործողությունների կամ այլ բնույթի ու որ հանկարծ հանրային դժգոհություն էր առաջանում, հայտնվում էր երկրի առաջին դեմքերից մեկը բարեկենդանի տեսքով, ու իբր թե խնդիրը ժողովրդի օգտին լուծում:
Վստահ եմ ծանոթ սցենար նկարագրեցի:
Թե բա` 160-ը 60:
Ու մարդիկ ուրախանում են, որ պետական համակարգը մնացել է նույն կորզողը և անհատի կամոք է պետական համակարգը ծառայեցվում ժողովրդին:
Ինստիտուցիոնալիզմի մասին հեչ չեք լսել, չէ՞:
Փակեք բոլոր էդ կառույցները թող «թագավորը» որոշի, նազիր վեզիրներն էլ ի կատար ածեն»: