«Պարտադիր չի, որ իմ ու քո հերոսները նույնը լինեն, իմ հերոսը կարող է հանցանք էլ գործի»
Advertisement 1000 x 90

«Պարտադիր չի, որ իմ ու քո հերոսները նույնը լինեն, իմ հերոսը կարող է հանցանք էլ գործի»

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում՝ դինելով Դավիթ Սանասարյանին, գրում է. «Դավիթ Սանասարյան, որ զինված խմբի անդամ Հովհաննեսին անվանում ես հերոս, կասես ի՞նչ հերոսություն է նա արել։ «Հերոս» բառը ամենաշատը քո էջում եմ կարդում, քցել ես քացու տակ ու արժեզրկում ես այդ բառը»։

Ի պատասխան Դ. Սանասարյանը գրել է. «… հերոսությունը դատավճռով չի որոշվում, հերոսությունը ինդիվիդուալ մոտեցման գնահատական է ու պարտադիր չի, որ իմ ու քո հերոսները նույնը լինեն, իմ հերոսը կարող է հանցանք էլ գործի»:

Այս զրույցին ի թիվս այլ օգտատերերի միացել է նաև ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ գրելով. «Մարդը (նկատի ունի Սավիթ Սանասարյանին:- blog.168.am) անկեղծ գրել է , իր հերոսը կարող է և հանցագործ լինել ։ Գիտե՞ս
զավեշտը որն է, «դու ես դատավո՞րը» հարցը , «աստվածավախ» մարդու ակնարկն առ «Մի դատիր» պատվիրանին։ Այնտեղ ուրիշ պատվիրաններ էլ կան «մի սպանիր», «մի գողացիր»…