Քաղաքագետ Գագիկ Համբարյանի հրապարակումը.
«Ադրբեջանում կրկին պարոնոիդալ շիզոֆրենիայի նոպա է… Պաշտոնական Բաքուն մեղադրում է Երևանին, այսպես կոչված, հերթական սադրանքի մեջ… Իսկ հայերի «սադրանքը» կայանում է նրանում, 2017 թ-ի հունվարի վերջին Թալիշի ուղղությամբ ադրբեջանցիների անհաջող դիվերսիոն փորձի ժամանակ գերեվարված ասկյար Էլնուր Հուսեյնզադեն 2 տարի Շուշիի բանտում իր պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել և իր ցանկությամբ մեկնել է երրորդ երկիր՝ հրաժարվելով հետ վերադառնալ Ադրբեջան… Երևի ազերիները մտածում էին, որ պաշտոնական Երևանը Հուսեյնզադեին պետք է սկուտեղի վրա մատուցե՞ր Իլհամ բաբային, որին մինչև վերջերս Ադրբեջանն օգտագործում էր հակահայկական հիստերիա հրահրելու՝ հայերին մեղադրելով «անմեղ» ադրբեջանցուն գերեվարելու և կտտանքների ենթարկելոքւ մեջ… Հուսեյնզադեի մեկնումը երրորդ երկիր ապտակ էր պաշտոնական Բաքվին… Սա ևս մեկ ապացույց է, որ հայերի կողմից գերեվարված ասկյարներն Ադրբեջան հետ վերադռանալուց հետո ենթարկվում են ճնշումների…
Հիշեցնեմ, որ երբ 2 տարի առաջ Էլնուր Հուսեյնզադեն գերեվարվեց հայերի կողմից, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն տարածեծ, ըստ որի, այդպիսի անուն ազգանունով զինծառայող չկա ադրբեջանական բանակում, որին հաջորդեց Հուսեյզադեի մոր հարցազրույցը Istipress. com կայքին, որի ժամանակ վերջինս բացահայտեց Զաքիր Հասանովի ղեկավարած գերատեսչության սուտը և ապացուցեց, որ 2015 թ-ին զորացրվելով բանակից ասկյար Հուսեյնզադեն մինչև գերի ընկնելը որպես պայմանագրային զինվոր է ծառայել ադրբեջանական բանակում… Ասկյար Էլնուրի մոր բացահայտումներից հետո Ադրբեջանի ՊՆ-ն ստիպված եղավ նոր հայտարարությամբ հանդես գալ և Հուսեյնզադեին մեղադրեց անկարգապահության և բազմաթիվ հանցագործությունների մեջ…
Զավեշտալին այն է, որ այս ամենից հետո Բաքվում երազում էին, որ Հուսեյնզադեն պետք է վերադառնար Ադրբեջան…
Ի դեպ, վերջին տեղեկությունների համաձայն Ադրբեջանի իշխանություններն Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ հայտարարել են միջազգային հետախուզում….
Միակ վտանգը Էլնուրի համար Բելառուսն է… Եթե վերջինս հայտնվի Բատկայի հայրենիքում, չեն կասկածում, որ Լուկաշենկոն կլորիկ գումարով կվաճառի Էլնուրին ինքնահաստատման հետ խնդիրներ ունեցող ապշերոնյան բռնապետին…»: