
Փետրվարի 5-ին՝ ժամը 23:31-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտքում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ: