Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Վաղաշեն գյուղի բնակիչ Արտակ Տեր-Հակոբյանը պնդում է, որ որդին՝ զինծառայող Հայկ Տեր-Հակոբյանը, առողջական խնդիրներով 2018 թվականի ամռանը զորակոչվել է բանակ՝ ծառայության։
Հայրը բողոք է ներկայացրել զինկոմիսարիատ՝ նորից հետազոտություն անցկացնելու ակնկալիքով, սակայն, ըստ Արտակ Տեր-Հակոբյանի, որդուն չեն հետազոտել։ Վերջինս առողջական լուրջ խնդիրներով արդեն 4 ամիս է, ինչ Մուրացանի զինվորական հոսպիտալում է։ Հայրը պնդում է, որ ոչ մի բուժում չեն նշանակում ու չեն էլ ասում՝ ինչ հիվանդություն է։ Բայց, ըստ Տեր-Հակոբյանի, որոշում են կայացրել այդ վիճակով հետ տանել ծառայության։