Երեկ Մոսկվայում նշվում էր Հոկտեմբերյան Մեծ Հեղափոխության 99-րդ տարեդարձը: Facebook-յան օգտատեր Կարինե Աֆրիկյանը, հղում անելով ռուսական Vesti.ru-ին, տեղադրել է այս տեսահոլովակը:
Տեսանյութում թատերականացված միջոցառման մասնակիցները վանկարկում էին. «За Москву! За Родину! В атаку! Ура!»:
Հանդեսի մասնակիցները ներկայացրել են 1941 թ. նոյեմբերի 7-ի շքահանդեսը:
Սոցցանցերում շատ օգտատերեր իրենց մեկնաբանություններում նշում են, որ այդ ահավոր պատերազմը վաղուց ավարտվել է և կարիք չկա նորից հիշեցնել այն, ինչը միևնույն է, չի մոռացվի երբեք: Որոշ մեկնաբաններ գրում են, որ ժամանակն է այդ պատերազմի վնասները լիարժեք վերացնել: