Ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Երևանի քաղաքապետի և գլխավոր ճարտարապետի՝ «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի քննարկմանը, գրել է.
«Նախագիծը դուրս գալիս է, բայց մի փոքր դիտարկում։ Տղերք, նախկին գետնանցումով ճանապարհային խնդիրը լուծելով մոռացել ենք հետիոտներին։ Մակետում չեմ տեսնում հետիոտնային անցումները, կամ դրա հնարավորությունը, եթե կա խնդրում եմ ցույց տվեք»։