
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 5-ին, ժամը 13.10-ին, Երևանի Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 39-ամյա Վարուժան Հ.-ին, որը փետրվարի 5-ից հետախուզվում է քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 1-ին մասի և 2-րդ մասի 3-րդ կետի հոդվածի մեղադրանքներով:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն