Պատմաբան Ռուբեն Շուխյանի Faceboo-յան գրառումը. «Ճախարակը՝ որպես աշխատանքի խորհրդանիշ… Դարեր շարունակ ժողովուրդը օգտագործել է այս գործիքները թել մանելու և ոլորելու համար. ճախարակը՝ բռնակով աշխատացվող թափանիվն էր, իսկ իլիկը՝ հոլաձև կեռիկով ձողը: Պատահական չէ, որ որպես աշխատանքի և ժողովրդի աշխատասիրության խորհրդանիշ ճախարակով թել մանող հայուհու կերպարը 1919 թվականին պատկերվեց Առաջին Հանրապետության 250 ռուբլիանոց թղթադրամի վրա: Թղթադրամների ընդհանուր գեղարվեստական գաղափարի և ձևանմուշների պատրաստման հեղինակն էր նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը»:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ