Android-ով աշխատող թվով 10 ամենահզոր սմարթֆոնները
Advertisement 1000 x 90

Android-ով աշխատող թվով 10 ամենահզոր սմարթֆոնները

AnTuTu փորձագետները նշել են 2019 թվականի հունվարի տվյալներով ամենահզոր Android սմարթֆոնները: Լավագույն 10-յակում միանգամից 5 սմարթֆոններ են Huawei-ից, սակայն առաջատարը դեռևս խաղային ֆլագմեն Nubia Red Magic Mars-ն է:

ZTE-ի ներկայացրած առաջատար սմարթֆոնը ստացել է 320 996 միավոր: Նման արդյունքն ապահովում է Snapdragon 845 պրոցեսորը, լրացուցիչ սառեցման կրկնակի համակարգը, ինչպես նաև, 6,8 կամ 10 ԳԲ օպերատիվ հիշողությունը:

Ցուցակը շարունակում են Huawei Mate 20, Honor V20 (View20), Huawei Mate 20 X և Honor Magic 2 սմարթֆոնները: Վերջիններս աշխատում են  Kirin 980 պրոցեսորով: 6-րդ տեղում կրկին խաղային սմարթֆոն է՝ Black Shark Helo: Դրան հաջորդում են Huawei Mate 20 Pro, OnePlus 6T, Vivo Nex Ultimate (Nex) և Asus ROG Phone սմարթֆոնները:

Սիրարփի Աղաբաբյան