Փաշինյանը կոչով դիմել է հայրենակիցներին. «Հայերեն տեքստերը գրեք հայատառ»
Advertisement 1000 x 90

Փաշինյանը կոչով դիմել է հայրենակիցներին. «Հայերեն տեքստերը գրեք հայատառ»

Հասարակական նախաձեռնությամբ 2012 թվականից ի վեր փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում անդրադարձել է համացանցում հայատառ գրելու խնդրին։

«Այս առումով ինձ համար բոլոր օրերն էլ փետրվարի 7-ն են եւ ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ»,– գրել է նա:

Փաշինյանը նշել է, որ դա առավել հարգալից մոտեցում է ոչ միայն մեր ազգային հանճարի՝ Մեսրոպ Մաշտոցի, այլեւ բոլոր այն օգտատերերի նկատմամբ, ովքեր կարդում են գրառումները։

Նշենք, որ այս գրառմանն անմիջապես հաջորդել են մեկնաբանությունները, որոնց թվում քիչ չեն նաև լատինատառ գրառումները։



Նման նյութեր