Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեք տարի առաջ Ռիտա Սարգսյանի հետ լրագրողները շրջայց կատարեցին պրոֆ. Ռ. Յոլյանի անվան վերաբացված Արյունաբանական կենտրոնի շենքում, որը Հայաստանում ոլորտի միակ մասնագիտացված բժշկական հաստատությունն է:
Կենտրոնը բացվել էր 2016 թվականի նոյեմբերի 8-ին Ռիտա Սարգսյանի և «Նվիրիր կյանք» հիմնադրամի ջանքերով:
2019 թվականի փետրվարի 7-ին այն կրկին բացելը ո՞րն է:
Լավ է, նույն ձևով չեք գնում «բացելու» Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նոր մասնաշենքը, Մատենադարանի նոր մասնաշենքը, Կոմիտասի թանգարանը կամ չեք արտահանում ԻՍԿԱՆԴԵՐԸ ու նորից ներկրում: Ու այդպես շարունակ…
Հ.Գ. Առողջություն բոլոր երեխաներին»:
Երեք տարի առաջ Ռիտա Սարգսյանի հետ լրագրողները շրջայց կատարեցին պրոֆ. Ռ. Յոլյանի անվան վերաբացված Արյունաբանական կենտրոնի…
Gepostet von Armen Ashotyan am Freitag, 8. Februar 2019