Երեկ լուրեր էին տարածվել, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և գործարար Խաչատուր Սուքիասյանը հարցաքննվել են Մարտի 1-ի գործով: Տեր-Պետրոսյանի գրասենյակը հաստատել էր այդ տեղեկությունը, բայց մեզ հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքեց, որ Սուքիասյանին ՀՔԾ են կանչել. «Բացարձակ սուտ լուր է»,– ասաց նա: Նրա խոսքով՝ երևի մտածել են, որ Լևոն Տեր-Պետրոսյանին կանչել են, ուրեմն, ըստ ենթադրության, Խաչատուր Սուքիասյանին էլ են կանչել. «Չգիտեմ ինչ նպատակով է դա արվել, կարող է պատահական է ստացվել, կարող է ենթադրություն է, բայց ամեն դեպքում սուտ է»:
Աննա Մկրտչյանը վստահեցրեց, որ Խաչատուր Սուքիասյանին ծանուցագիր այդ գործով չի եկել ու զարմանալի էլ կլիներ, եթե գար. «Ինքը 2008-ին արդեն հարցաքննվել է, ինչո՞ւ պետք է նորից գնա»: