«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության ծրագրի մասով նախնական երկու դիտարկում`
1)Իմ կարծիքով` նախ ծրագիրն են նախանշում, հետո, ըստ դրա, ընտրում կառավարության կառուցվածքը…
2)Կառավարության ներկայացվածը մոտեցում է, որի ժամկետներն ու միջոցները պետք է որոշի ԱԺ-ն, իսկ վերջնական տարբերակն էլ կրկին հաստատի»: