Մեղրիի սահմանային Կարճևան անցակետում ռուս սահմանապահները ձերբակալել են թմրանյութ տեղափոխող Իրանի քաղաքացու: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից, ռուս սահմանապահները զննել են բեռնատարը, որը փորձել է հատել Հայաստանի պետական սահմանը. զննության արդյունքում բեռնատարում հայտնաբերվել է 57 գրամ թմրանյութ (նախնական տվյալներով օփիում տեսակի):
Բեռնատարի վարորդը, ով Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: Իրականացվում են հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ: