«Այսօր առավոտյան իրականությանը չհամապատասխանող, ենթադրությունների վրա հիմնված երկու հրապարակում կարդացի…»
Advertisement 1000 x 90

«Այսօր առավոտյան իրականությանը չհամապատասխանող, ենթադրությունների վրա հիմնված երկու հրապարակում կարդացի…»

Հարութ Կբեյան-Բերբերյանի հրապարակումը.

«Այսօր առավոտյան իրականությանը չհամապատասխանող, ենթադրությունների վրա հիմնված երկու հրապարակում կարդացի տպագիր մամուլում։ Առաջինը վերաբերում էր փոխարժեքի գնին և նրան, որ ՀՀ Կենտրոնական բանկն այն «պահում» է ռեպրեսիվ մեթոդներով։ Լրատվամիջոցի՝ ԿԲ-ին «մոտ կանգնած աղբյուրներին» և լրատվամիջոցի աշխատակիցներին ի գիտութուն հայտնում եմ, որ ԿԲ-ի իրականացրած ինտերվենցիաների մասին տեղեկատվությանը կարող են ծանոթանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքից, և մոտ «կանգնած աղբյուրներին» վստահելու փոխարեն կարող են չզլանալ և ուսումնասիրել կայքում առկա տեղեկատվությունը ինտերվենցիաների մասին։
Երկրորդ հրապարակումը վերաբերում էր ՀՀ ԿԲ կողմից թողարկված և 2018 թվականից դրամաշրջանառության մեջ մտած երրորդ սերնդի թղթադրամներին։ Զավեշտալին վերլուծությունն էր առ այն, որ իր պատմության ընթացքում թողարկվել են մի քանի սերնդի թղթադրամներ, ինչը «վկայում» է տնտեսական անկայունության մասին։ /սմայլիկի տեղը/

Եվս մեկ անգամ հորդորում և խնդրում ենք լրատվամիջոցներին․ ՀՀ ֆինանսական կայունությանը առնչվող չճշտված, ենթադրությունների և սեփական վերլուծությունների հիման վրա հրապարակումներ կատարելուց առաջ կամ դիմել ԿԲ պարզաբանումների համար, կամ գոնե վերլուծել, թե ինչ ուղերձ և սպասումներ է տալու իրենց հրապարակումը հանրությանը»։



Նման նյութեր