Վազգեն Սաղաթելյանի հրապարակումը.
«Ժողովրդի մեջ մի այսպիսի կարծրատիպ կա, որ դերասանները, երաժիշտները, ճարտարապետները կամ այլ այսօրինակ մասնագիտությունների տեր հանրահայտ մարդիկ միշտ ինտելեկտուալ են, կամ միշտ շատ բան են հասկանում քաղաքականությունից կամ առհասարակ օբեկտիվ իրականութունից։ Երևի թե դա գալիս է այսպես կոչված «մտավորական» հասկացությունից, որը ենթադրում է, որ մարդը զբաղվում է մտավոր աշխատանքով և ոչ ֆիզիկական, ուստի նա կրթված է և բանիմաց։ Սրանից էլ հավանաբար հետևում է տրամաբանական եզրահանգումը, որ դե իրանք բոլորից շատ են հասկանում։ Իրականում այդ «մտավորական» հասկացությունը վաղուց հնացել է, քանի որ այսօր մտավոր աշխատանքով զբաղվում է բնակչության մեծ մասը, դա ակտուալ էր հավանաբար սովետական տարիներին, երբ բնակչության մեծ մասը աշխատավոր մարդիկ էին, ոչ ցանկություն ունեին խորանալու էս ամեն ինչի մեջ, ոչ էլ հնարավորություն։ Հասկացությունը հնացել է, բայց կարծրատիպը կարծես մնացել է։ Հիմա ընդունենք X կոմպոզիտորը գնում Նիկոլի ճակատը պաչում ա։ Հա, լավ կոմպոզիտոր ա, բայց մեկը ինձ խորը մեկ է, թե ինքը ինչ քաղաքական հայացքներ ունի։ Ինքը իր հայացքներով որևէ կերպ չի կարող ազդել իմ ընկալման վրա։ Ինչքան էլ pr անեն, թե բա էս մարդը տեսեք մեզ հետ է։ Սարքում են գովազդային դեմք։ Մտավորականներ։ Էն Սոս Ջանիբեկյանն էլ ա մտավորական էլի։ Հըլը պատկերացրեք, ո՞ր մտածող մարդու վրա կարա ազդեցություն ունենա Սոս Ջանիբեկյանի պես մտավորականի միտքը ))) Կամ ասենք Ազոյան Հովոն (ում ես գլոբալ լավ եմ վերաբերվում ի դեպ), բայց ասենք ոնց կարա Հովոն իմ վրա ունենա ինչ-որ նման ազդեցություն։ Կամ Սիսթեմի Թանկյանը։ Դե էն քաղաքապետի անունը էլ չտամ, թողենք թող աշխատի )))
Եկեք էդ սովետական բաները թողնենք մի կողմ էլի, աշխարհը առաջ ա գնում, իսկ մեր վրա փորձում են բարի պապիկների ու Սոսերի կարծիք ծախեն, կամ կապեն։
Երբ պատասխանատվություն կրելու ժամանակը գա, ոչ մեկ չի նայելու թե որ դերասաններ-կոմպոզիտորն էր ձեր կողքին, ավելին ասեմ, էդ դերասանները գնալու են կանգնեն նորերի կողքը, նենց որ լուրջ գործով զբաղվեք, տղերք, մնացածը սուտ ա»։