Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան շենքի ամրակայման, վերականգնման և մասնակի բարեկարգման աշխատանքների նախագծման վերաբերյալ փետրվարի 8-ին Երևանի քաղաքապետարանում «Հայ փոքրիկ երգիչներ» բարեգործական ասոցիացիա բարեգործական կազմակերպությունը, իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերությունը և «Ի Էմ Սի» ՓԲԸ-ը, պայմանագիր են ստորագրել:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
«Երևանի քաղաքապետարանը պայմանագրով պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում օժանդակել գործընթացին:
Անմիջապես ստորագրումից հետո կմեկնարկեն աշխատանքները»,- նշել է նա: