
Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները ստանձնելուց ի վեր 1in.am «Առաջին լրատվական» կայքէջում իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ և նշանակվել են ոլորտային պատասխանատուներ։
Այսուհետ կայքի և «Ժամանակ» օրաթերթի խմբագրի պարտականությունները կկատարի Աստղիկ Սափեյանը։ Ուղիղ եթերի ծրագրերի տնօրենի պարտականությունները կկատարի Գոհար Հայրապետյանը։ Պրոդյուսերի պարտականությունները կշարունակի կատարել Արտակ Եղիազարյանը։ Աշխատանքների համակարգումը վստահվել է Վլադիմիր Մովսեսյանին։
Վստահ եմ, որ պրոֆեսիոնալների այս կազմը կկարողանա լավագույնս իրականացնել առաջադրված խնդիրները։
Բարի երթ
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից: