Վահե Եփրիկյանի հրապարակումը.
«Տեր֊-Պետրոսյանը հարցաքննվել է որպես վկա, տևել է ժամուկես։
1. Ի՞նչ վկա, էդ որևէ մեկի մոտ օբյեկտիվորեն ենթադրություն չի՞ առաջացել, որ Տեր֊-Պետրոսյանին պետք է շնորհել բացառապես կասկածյալի, ապա մեղադրյալի դատավարական կարգավիճակ (գոնե էդ մարդու շահերը պաշտպանելու համար), թե՞ ուզում եք ասել՝ Տեր֊-Պետրոսյանը հասցñել է մեկուկես ժամում ամբողջությամբ ու ճիշտ ցուցմունք տալ, ինչպես նաև պատասխանել քննիչի հարցերին, եթե իհարկե քննիչի հարցերը վերաբերվել են քրեական գործին։
2. Քննիչի աշխատասենյակ մտնելն ու հարցաքննության բլանկը լրացնելը, իրավունք/պարտականություն ծանուցելն ա ժամուկես տևում, այդ էլ այն դեպքում, երբ Տեր-֊Պետրոսյանն առանց փաստաբանի է ներկայացել. էս ի՜նչ բլից ա անցել, որ երեք հարյուր հատորանոց գործի վերաբերյալ գլխավոր ֆիգուրանտը քննվում ա լոկ ժամուկես։
3. Հուլիս ամսից Քոչարյանի վերաբերյալ ընտրված ապօրինի խափանման միջոց կալանավորումը չեն կարողանում «արդարացնել, հիմնավորել», բայց մեկուկես ժամում Տեր֊-Պետրոսյանին հարցաքննում են։
4.Եթե հիմնավորում ա պետք, թե ինչի՞ պետք ա Տեր֊-Պետրոսյանը հարցաքննվեր որպես կասկածյալ, բավարար է հիշել՝ ով էր 2008 թվին Ազատության հրապարակում կանչում՝ Մանվե՜լ, Մանվե՜լ, եթե սա էլ հերիք չէ, մարտի 1-֊ի առավոտյան Տեր-֊Պետրոսյան֊-Ալեքսանդր Արզումանյան հեռախոսազրույցը լսեք, չնայած ինչ եմ է ասում, Արզումանյան-Ալիկն արդեն Շվեդիայում ա՝ դեսպանն ա նոր))))
5. Քիրվայականության հիմնադրին պաշտպանում են քիրվայականներն՝ ինչի՞ն է փաստաբանը…
Հ.Գ. Եկել սատանի մայլեն իրավաքյանդրբազություն եք անում՝ մոռանալով Նիկոլի՝ «Մեծ խառնակչություն» հոդվածը…»