«Կարո՞ղ է դուք ուրիշ Սյունիքի մարզում եք ապրում». մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այս հարցը հնչեցրեց, երբ իր փոխանցած մի լուրի հակառակ պնդումներն ստացավ.
« Հայտնի անեկդոտի նման ստացվեց. դուք հիմա ինձ պատմում եք այն Հայաստանի մասին, որն իրական չէ, և որը մենք ձեզ հետ միասին պետք է կառուցենք»։
Նախարարն առաջարկեց, որ այսուհետ պետական միջոցներով Հայաստանի մարզեր և Արցախ հյուրախաղերի մեկնող խմբերի կամ անհատ արտիստների հետ պայմանագրեր կնքվեն, ապա պահանջվի կատարման հաշվետվություն ( ներառյալ՝ տվյալ ելույթների տեսագրություններն ու լուսանկարները)։
Արմեն Ամիրյանը հանձնարարեց նաև երկու շաբաթում ներկայացել խաղացանկային ժամանակացույց, թե Հայաստանի պետական թատերախմբերն ու երաժշտախմբերը Երևանից հյուսիս և հարավ ( ներառյալ՝ Ստեփանակերտ) ուղղություններով կոնկրետ որտեղ են մեկնելու ելույթ ունենալու՝ 2017թ. հունվարի մեկից մինչև դեկտեմբերի 31-ը։
«Լինենք «սուպերակտիվ»։ Եվ պետք չէ սպասել, թե արդյո՞ք դահլիճները լցնելու հարցում կօգնի մարզպետը կամ քաղաքապետը։ Ինքներս պետք է գովազդենք մեր միջոցառումները։ Եվ անպայման պետք է տոմսեր վաճառենք, թեկուզ երբեմն՝ 50 դրամով։ Տոմսի համար չվճարող հանդիսատեսը վատ հանդիսատես է»։
Լրագրողական մեր թիմն այսօրվա թռուցկաժողովից շաբաթվա կարգախոս է ընտրում նախարարի այս խոսքը. «Կարո՞ղ է դուք ուրիշ Սյունիքի մարզում եք ապրում»։