Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.
«Դնում եմ ստեղ ու ասում եմ, որ ՈՉ ճիշտ թեզեր է առաջ քաշում պարոն Գաբրեիլյանը, հատկապես Կառավարության ծրագրի կառուցվածքի և դրա հաշվետվողական գործիք լինելու վերաբերյալ:
Ինձ համար տարօրինակ է, որ Գաբրիելյանը լինելով ամերիկյան կրթական մշակույթի ու ֆինանսական կառավարման գաղափարախոսության կրող նման մտքեր է արտահայտում: Տարօրինակ է, քանի որ մենք այդ առումով նույն կրթական համակարգից ենք «սնվել», սակայն չգիտես ինչու հանրային կառավարման թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության դրույթների վերաբերյալ Գաբրիելյանը հետադիմական մտքեր է արտահայտում:
Զարմանալի չէ, որ իր կառավարման օրոք կառավարությունը ոչ մի ծրագիր այդպես էլ գոնե կիսով չափ չիրագործեց, ոչ մի ռազմավարական ծրագիր գոնե տաս տոկոս չափով չիրագործվեց:
Հ.Գ. Ի դեպ, իր հոդվածը համահարթի մասին բավականին լավն էր, ու գրեթե ամբողջությամբ համաձայն եմ դրանում առաջ քաշված գաղափարների ու մտքերի հետ: Իրականում տարօրինակ է, քանի որ համահարթի մասով բացարձակապես նույն կերպ ենք մտածում, նույնիսկ արդարության և արդյունավետության միջև ընտրություն անելու մասը միևնույն կերպ ենք ընկալում, որի մասին էլ զեկույց էի ներկայացրել վերջերս կայացած հանրային քննարկման ժամանակ»: