
Հավասարազոր ընդդիմության բացակայության պարագայում ներկայումս Նիկոլենց հրապարակային հակառակորդն են մնացել մեդիաները, այդ թվում սոցիալական ցանցերը։ Դրանով է պայմանավորված տարատեսակ, այս պահի դրությամբ դեռ անուղակի ու քողարկված հարձակումները այս կամ այն ԶԼՄ-ի կամ սոցիալական ցանցների օգտատերի դեմ։ Գնալով այդ հարձակումները կկրեն ավելի ուղղակի ու կոշտ բնույթ, նպատակ հետապնդելով չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր չեն կիսում այս իշխանությունների տեսակտները և դուրս են իրենց վերահսկողությունից։ Այս իշխանությունները հասկանում են, որ եթե անգամ իրենց դեմ ներկայումս լուրջ ընդդիմության բացակայության պարագայում իրենց վարկանիշը հալվում է գարնանային ձյան պես, ապա ինչ կկատարվի, եթե հայտնվեն իրենց իշխանությունը վիճարկող լուրջ քաղաքական միավորներ, ու մի շարք մեդիաներ ու սոցիալական ցանցերի առանցքային օգտատերեր նրանց օժանդակեն․․․
Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից: